
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երեկվա հայտարարությունները՝ գնահատելով որպես «պատերազմը երկարաձգելու ձգտում»։
«Ֆրանսիայի նախագահի խոսքերը տպավորություն են ստեղծում, որ երկիրը նպատակ ունի շարունակել պատերազմը»,– նշել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մակրոնի հայտարարություններում առկա են մի շարք անճշտություններ, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։
Պեսկովի հիմնական հայտարարությունները․
▪️ Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը պրոքսի պատերազմ է և համաձայն է ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի գնահատականի հետ։
▪️ Ռուսաստանը կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ժամանակը հասունացել է։
▪️ ԱՄՆ-ն այս պահին Ռուսաստանի համար բարեկամական երկիր չէ, սակայն հարաբերությունները վերականգնելու փորձեր են կատարվում։
▪️ Ռուսաստանի արձագանքը Ուկրաինայի տարածքում Ֆրանսիայի զինված ուժերի հնարավոր տեղակայմանը միանշանակ պարզ է։
▪️ Փարիզից Մոսկվայի հետ շփումների վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել։