Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը Բաքվի 9-րդ գլոբալ ֆորումի ժամանակ։
«Հաճույքով կարդացի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բաքվի 9-րդ գլոբալ ֆորումի ժամանակ հնչեցրած հայտարարությունը. - «Եկել է խաղաղության և համագործակցության հաստատման» և Հայաստանի հետ դրական դինամիկայից հետո «գործնական իրականացմանն անցնելու ժամանակը»: Եվրամիությունը վճռականորեն աջակցում է դրան», - գրել է Կլաարը Թվիթերում։
Անցած շաբաթ Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացված համաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահը սպառնացել էր, որ եթե հայկական կողմը շարունակի բարձրացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, դա կարող է հանգեցնել նոր առճակատման, պնդելով, թե կարգավիճակի մասին չխոսելու «բանավոր պայմանավորվածություն կա»:



