Թողեք խոսի, որ ով էլ դրան դեռ չի իմանում՝ ճան...

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ձևակերպումներին՝ ընդգծելով, որ հանդուրժելու ժամանակը վաղուց է անցել:

«Թողեք թող խոսի, որ ով էլ դրան իր ողջ էությամբ դեռ չի իմանում՝ ճանաչի: Թե բա զինվորներին կոնֆետներ են շպրտել, գերիները, ոչինչ, մի քիչ էլ կսպասեն։

Կապիտուլյանտի բառապաշարը մատնում է այն ամենի մասին, ինչը նա իրականում մտածում է մեր զինվորի, մարդու, հայի մասին։
Նրա աչքերում մեր գերիները, զինվորները մարդիկ են, ովքեր նույնիսկ իրենց մահով կամ տանջանքներով պետք է ծառայեն սրանց քմահաճույքներին։

Այս անբարոյական ձևակերպումների մասին շատ բան կարելի է ասել՝ ամենածանր մեղադրանքներով և հայհոյանքներով, բայց միայն ասելով ոչինչ չի փոխվի։ Սրանց հանդուրժելու ժամանակը վաղուց է անցել, իսկ նրանց հեռացնելու «ճակատամարտին» հաշված օրեր են մնացել։
Կատարեք սրանց հեռացնելու և երկրին ապրելու շանս բերելու ձեր վճռական քայլը», - ֆեյսբուքյան էջում գրել է նա։