
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Փարաքար համայնքի սիրելի բնակիչներ, հարգելի հայրենակիցներ, Փարաքար համայնքի ավագանու ընտրություններում մեր թիմը Վալոդյա Գրիգորյանի գլխավորությամբ հաղթեց՝ հավաքելով 57% ձայն։
Շնորհակալ ենք բոլորից աջակցության համար, այս բարդ ճանապարհին միասնական լինելու համար։
Շուտով պարզ կդառնան նաև Գյումրիի արդյունքները, և կան բոլոր հիմքերը արձանագրելու, որ Գյումրին նույնպես ՔՊ չի ընտրել, ու ընդդիմադիրները պարտավոր են պաշտպանել ազատագրված Գյումրին։
Թող որ վերջապես սկիզբ դրվի ՔՊ-ից մեր հայրենիքը ազատագրելու ժամանակաշրջանը»։