ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը Փաշինյան-Ալիև հանդիպումից ակնկալիքներ չունի: Մարտի 28-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Միքայելյանը նշեց՝ դա հանդիպում է, որը պետք է կայանա.«Նորմալ եմ համարում, առանց հանդիպումների չի լինում»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից բարձրաձայնված «տարածքների վերադարձ»-ին արձագանքելով՝ Միքայելյանը նշեց, որ Մինսկի խումբը հազար տարի նման բան է խոսում, մենք պիտի ուժեղ լինենք, որ հաշվի նստեն մեզ հետ:
Անդրադառնալով փոխզիջումների մասին խոսակցություններին՝ Միքայելյանն ասաց, որ փոխզիջումից շատ վաղ է խոսել.«Ի՞նչ փոխզիջում: Էդ ադրբեջանցիք եկել, բանակցե՞լ են, որ մտածենք: Ի՞նչ փոխզիջում, ինչը ինչի դիմաց, որևէ նման քննարկում եղե՞լ է: Ընդդիմադիր ուժերը կամ ուրիշներ դիվիդենդ շահելու համար են ասում»:
Պատգամավորը, ադրբեջանցիներին դիմելով, ասաց.«Թող ադրբեջանցին իմանա՝ որ հանկարծ նման ոտնձգություն լինի, մինչև Բաքու քայլելու ենք, հայ զինվորը քայլելու է: Քառօրյա պատերազմը ցույց տվեց, թե էդ երիտասարդ տղաները ոնց կարողացան դիմակայել հզոր զինտեխնիկային»:



