
Մոսկվայում ադրբեջանցիների սադրիչ հայտարարություններն արժանի պատասխան են ստացել: Ադրբեջանական պատվիրակությունը Ռուսաստանի իշխող՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության կազմակերպած միջազգային սիմպոզիումը փորձել է վերածել հակահայկական հարթակի, սակայն խայտառակ ձևով ձախողվել է: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը և Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն իրենց ելույթներում պատռել են Ադրբեջանի ֆաշիստական դեմքը և միջազգային լսարանին ներկայացրել Բաքվի բռնապետական ռեժիմի պատերազմական հանցագործություններն Արցախում:
Սա հունից հանել է «Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչներին: Ու չնայած ադրբեջանական պատվիրակությունը տեղից փորձել է ընդհատել ելույթները, հայ պատվիրակներն իրենց խոսքը տեղ են հասցրել մինչև վերջ: Իվետա Տոնոյանը խոսել է նաև Հայրենական մեծ պատերազմին հայերի մասնակցության և Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումների մասին, որոնք իրականացվել են Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ: