Տոնոյանն այցելել է Տավուշում վիրավորված զինծա...

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է կենտրոնական հոսպիտալ տեսակցելու պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանին։

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հաղորդմամբ, բժիշկները նշել են, որ Արգիշտիի վիճակը կայունանում է։

Արգիշտին խոսել է նախարար Դ. Տոնոյանի հետ՝ պատասխանելով մի քանի հարցերի։