Թոխմախի Մհերն աջակցում է կառավարության նախաձե...

Այսպես ասած «ցեմենտի օրինագծի» շուրջ քննարկումները չեն հանդարտվում: Այսօր հարցի վերաբերյալ քննարկում է կազմակերպել Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը՝ նպատակ ունենալով ներկայացնել բոլոր շահագրգիռ կողմերի տեսակետները, այդ թվում՝ ցեմենտ սպառող կառուցապատողների:

Նախագծով կառավարությունն առաջարկում է 22 հազար դրամով ավելացնել ներկրվող ցեմենտի պետական տուրքը, կիրառել նաեւ 200 դոլարի չափով վերահսկիչ-կողմնորոշիչ  գին՝ պնդելով, որ դա բխում է տեղական արտադրողների շահերի պաշտպանությունից:

Ցեմենտի տեղական արտադրողները, սակայն, կարծում են, որ եթե ներկրվող ցեմենտի համար բարձրացվում է պետական տուրքը, սակայն, նույն կերպ չի ավելացվում ներկրվող «կլինքեր» կոչվող հումքի պետական տուրքը, որը, ըստ էության, պատրաստի ցեմենտի 90 տոկոսն է, ապա՝ նման ձեւով օրենքի ընդունումը հարվածելու է հենց տեղական ցեմենտ արտադրողին: 

Այս նախագծի՝ օրենքի տեսք ստանալու դեպքում ցեմենտի արտադրության մեջ ներգավված հազարավոր քաղաքացիներ գործազուրկ կդառնան։ Կշահեն միայն այն արտադրամասերը, որոնք Իրանից բերված հումքի հիման վրա ցեմենտ կարտադրեն։ Այս արտադրամասերում աշխատատեղերի թիվը հազիվ հասնի մի քանի տասնյակի։ 

Այսպես ասաց «ցեմենտի օրինագծին» աջակցում է Թոխմախի Մհերը։ Նրան պատկանող «Գաջ» ՓԲԸ-ն այսօր հայտարարություն էր տարածել՝ փորձելով ստեղծել տպավորություն, որ գործազրկության առաջ կանգնած հազարավոր աշխատակիցների բողոքի հետևում քաղաքական խաղեր կան (հայտարարությունն ամբողջապես այստեղ