Տոկաեւը կոչ Է արել՝ արգելք սահմանել նախագահի...

Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւն անհրաժեշտ Է համարում արգելք սահմանել պետության ղեկավարի ազգականների քաղաքական պաշտոններ զբաղեցնելու նկատմամբ:

«Պետության ղեկավարը պետք Է հանդես գա բոլոր քաղաքացիների համար հնարավորությունների հավասարության անխախտ երաշխիքով: Ուստի նախագահի մերձավոր ազգականների համար օրենսդրական արգելք կսահմանվի կիսապետական սեկտորում քաղաքական պետական ծառայողների tւ ղեկավարների պաշտոններ զբաղեցնելու նկատմամբ»,-ասել Է նա՝ մարտի 16-ին երկրի ժողովրդին հղած ուղերձով հանդես գալով խորհրդարանի պալատների համատեղ նիստում, հաղորդել Է ՌԻԱՆ Նովոստին: