Կոտայքի մարզի Արամուս համայնքում դասադուլը դեռ շարունակվում է: Դպրոցի աշակերտներն ու նրանց ծնողները դեմ են դպրոցի տնօրենի ընտրությանը:
Վերջինիս թափուր պաշտոնի համար շաբաթներ առաջ տեղի ունեցած ընտրություններում երկու թեկնածուները` նույն գյուղի բնակիչ Անդրեյ Փիլիպոսյանը, ով երկար տարիներ է աշխատում է Արամուսի միջնակարգ դպրոցում, և Աբովյան քաղաքի բնակիչ Նոնա Պողոսյանը հավասար ձայներ էին հավաքել: Չնայած նրան, որ աշակերներն ու ծնողները իրենց նախապատվությունը տվել էին Անդրեյ Փիլիպոսյանին, տնօրենը նշանակվում է Կառավարության կողմից, և փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընտրել է Նոնա Պողոսյանին:
Politik.am-ի հարցին, թե երբ կավարտվի պարբերաբար կրկնվող դասադուլը, համայնքապետ Հրայր Նիկողոսյանը հայտնեց, որ այսօր էլ բոլոր ուսուցիչներն ու տնօրենը տեղում են, սակայն դպրոցում ոչ մի աշակերտ չկա : Տնօրենը իր պարտականությունն է կատարում, դպրոց է գալիս: Կարծում եմ` ժամանակի հարց է, երեխաները կհանգստանան, կգան դպրոց, խնդիրը կլուծվի:



