Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկա...

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները քրեակատարողական հիմնարկներում ապրիլին հայտնաբերել և կանխել են արգելված իրերի, թմրամիջոցների շրջանառության փորձերը։

ՔԿԾ-ից հայտնում են, որ այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական իրերի, հագուստների, խցերում տեղադրված սառնարանների, պահարանների, անկողնային պարագաների մեջ և այլ տարբեր տեղերում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են ընդհանուր 231.96 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող զանգվածներ, 170 բջջային հեռախոս և բջջային հեռախոսի 167 պարագա, 20 wi-fi սարք, 46 կտրող-ծակող առարկա, 200․5 լիտր ինքնաշեն և 0․25 լիտր պետական արտադրության ոգելից խմիչք, 44 հատ տարբեր տեսակի դեղահաբ և այլ արգելված իրեր։

Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են համապատասխան վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։

Ազատազրկված անձանց կողմից արգելված իրերի պահման և շրջանառության դեմ տարվող հետևողական պայքարը կրում է շարունակական բնույթ։