ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը մեկնել է Մոսկվ...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանն այսօր գործուղվել է Մոսկվա Անկախ պետությունների համագործակցության միջպետական ավիացիոն կոմիտեի ավիացիայի և օդային տարածքի օգտագործման խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին 2023 թվականի հունվարի 17-18-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Անկախ պետությունների համագործակցության միջպետական ավիացիոն կոմիտեի ավիացիայի և օդային տարածքի օգտագործման խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
Արմեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»,- ասված է որոշման մեջ: