ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն աննախադեպ է համարում սուբվենցիոն ծրագրերով անցած տարի իրականացված աշխատանքների ծավալը։
Այս մասին ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց 2024 թվականի աշխատանքների ամփոփման կապակցությամբ հունվարի 9-ին հրավիրած ասուլիսի ժամանակ։
«Համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը նախորդ տարվա ընթացքում ուղղվել է 60 միլիարդ դրամ, որից պետական մասնաբաժինը կազմել է 31,83 մլրդ դրամ, ևս 25 միլիարդ դրամ հատկացվել է համայնքային բյուջեներից, իսկ 1,6 մլրդ դրամ այլ ներդրողների համաֆինանսավորումն է կազմում»,-հավելեց նախարարը։