Տիրան Խաչատրյանը դատի է տվել Վաղարշակ Հարությ...

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի:

Հայցով Տիրան Խաչատրյանը պահանջում է 26.02.2021թ. և 15.03.2021թ. ընդունված թիվ 350-Ա և թիվ 2-Ա հրամաններն անվավեր ճանաչել, բարենպաստ վարչական ակտ ընդունել և պարտավորեցնել իրեն ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում վերականգնել։

Տիրան Խաչատրյանը որպես ածանցյալ պահանջ էլ ներկայացրել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի 19.03.2021թ. ընդունված թիվ 830-Ա Հրամանը վերացնել։

Հայցը մակագրվել է դատավոր Դանիել Դանիելյանին։