
«Հրապարակը» գրում է ․ Որոշ ընդդիմադիրների նկատմամբ սկսվել են հերթական ճնշումներն ու հարկային տեռորը: Տեղեկացանք, որ տեւական ժամանակ է՝ ստուգում են Գառնիկ Դանիելյանի` Տավուշում գործունեություն ծավալող հորեղբոր ընկերությունները, որոնց թվում նաեւ մեկ գազալցակայան կա: Թե ինչ են ստուգել եւ ինչ խախտումներ են հայտնաբերել, որքանով են դրանք օրինական կամ սարքովի, պարզ չէ: Միայն տեղեկացանք, որ մեծ չափի տուգանք են նշանակել Դանիելյանի հորեղբոր նկատմամբ` 150 միլիոն դրամի:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 20․ 05․ 25 թ համարում։