«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտնեց, որ այլեւս չի տեղեկացնելու, թե որ եկեղեցում է մասնակցելու պատարագի։ Ասաց, որ առաջիկա եւ հետագա բոլոր կիրակիներին կմասնակցի Սուրբ եւ անմահ պատարագի, բացառությամբ այն դեպքերի, երբ կլինի աշխատանքային կամ այլ անհաղթահարելի պատճառ։ Եվ կոչ արեց չսպասել, որ իր հետ լինեն պատարագի` ինքնուրույն գնալ ու «հարամել» պատարագները` թույլ չտալ, որ կաթողիկոսի անունը հնչեցնեն:



