ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 17։00-ի դրությամբ կազմել է 25.51 տոկոս
Հոկտեմբերի 17, 2021
Տարածել՝
Հայաստանի 9 համայնքներում հոկտեմբերի 17-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններին մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող 166 753 քաղաքացիներից 42 541-ը կամ 25.51 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։