ԱՄՆ օրենսդիրները օրինագիծ են ներկայացրել, ըստ որի չինական ByteDance ընկերությունը, որին պատկանում է Tiktok-ը, կամ պետք է հրաժարվի սոցիալական ցանցից, կամ հարթակը կարող է արգելվել ԱՄՆ-ում, գրում է Hill-ը։
«Օրինագիծը կստիպի ByteDance-ին՝ TikTok-ի չինական մայր ընկերությանը, հրաժարվել հավելվածից կամ կկանգնի ԱՄՆ-ում պլատֆորմի արգելքի առաջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Փաստաթղթի հեղինակներն են հանրապետական Մայք Գալահերը և դեմոկրատ Ռաջա Կրիշնամուրտին։
Ըստ հրապարակման, օրինագծում ասվում է, որ TikTok-ը և ByteDance-ը «վերահսկվում են օտարերկրյա հակառակորդի կողմից»:



