TikTok սերվիսի վաճառքի գործարքը կհետաձգվի. Թր...

TikTok սերվիսի վաճառքի գործարքը կհետաձգվի այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել ԱՄՆ-Չինաստան առեւտրային վեճը։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ակնհայտ է, որ հիմա Չինաստանը, ես կասեի, այնքան էլ չի ցանկանում ստորագրել այն (TikTok պայմանագիրը): Մենք համաձայնագիր ունենք մի քանի լավ մարդկանց, մի քանի շատ հարուստ ընկերությունների հետ, որոնք մեծ աշխատանք կկատարեն այս հարցում: Բայց մենք պետք է սպասենք, որպեսզի տեսնենք, թե ինչ կլինի հետո Չինաստանի հետ»,- ասել է նա: