Տիգրանն Ավինյանն ընդդեմ Բորիս Մուրազիի դատակա...

Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 6-ին տեղի կունենա Տիգրան Ավինյանի հայցով դատաքննության` հաջորդ դատական նիստը՝ ընդդեմ Բորիս Մուրազիի: Մարտի 24-ի նիստը հետաձգվել է: 

Politik.am-ի պաշտպանությունը ստանձնած «Թի Էմ Ջի Ընդ Փարթնըրս» իրավախորհրդատվական կազմակերպության ղեկավար Տիգրան Ղազարյանի խոսքով՝ պատճառը այն է, որ հայցվոր կողմը չէր ծանոթացել իրավական դիրքորոշմանը.«Ըստ այդմ դատավորը հետաձգել է նիստը, որպեսզի մյուս կողմը կարողանա ծանոթանալ մեր մուտքագրած իրավական դիրքորոշմանը»:

Տիգրան Ղազարյանն ասում է, որ Տիգրան Ավինյանի գործով հայցադիմումը դատարանում է, վարույթը ընդունված է, պատասխանը ներկայացված է, իրավական դիրքորոշումը մուտքագրված է: Ըստ փաստաբանի՝  գործը պետք է քննվի ողջամիտ ժամկետներում: 

Հիշեցնենք, որ   Politik.am-ում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի, կառավարությունում մարիխուանա է օգտագործել: