Տիգրան Ուլիխանյանը դադարեցնում է ՔՊ-ին իր անդ...

ՊՎԾ նախկին ղեկավար Տիգրան Ուլիխանյանը գրել է, որ 2022թ․ հունիսի 7-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իր անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել ՔՊ վարչության նախագահին։

«Ստեղծման օրվանից ՔՊ կուսակցության հետ անցել եմ կարևոր ու հետաքրքիր քաղաքական ճանապարհ։ Այդ տարիների համատեղ անցած ճանապարհի և ընձեռված հնարավորությունների համար շնորհակալություն եմ հայտնում ՔՊ կուսակցության նախկին գործընկերներիս, ՔՊ վարչության անդամներին՝ ի դեմս վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
ՔՊ կուսակցությանը հաջողություն եմ մաղթում»,- մասնավորապե գրել է Ուլիխանյանը։