Ռուսաստանցի ռեժիսոր Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է ապրել և գտնվում է կոմայի մեջ, այս մասին իր Telegram ալիքում հայտնել է ռեժիսորի կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը։
«Նա, ինչպես շատերը գիտեն, վաղուց շատ հիվանդ սիրտ ունի։
Ես չեմ կարող գրառումներ անել վերակենդանացման բաժանմունքում և սելֆիներ անել իմ հեկեկոցից, ուստի խնդրում եմ, ներեցեք ինձ սոցիալական ցանցերում չգրելու համար:
Տիգրանի մայրը, ինչպես իմը, մեզ հետ է ապրում։ Անհնար է նկարագրել մի կնոջ վիճակը, որը երկու տարի առաջ կորցրեց իր ավագ որդուն և այժմ ամբողջ ուժով սպասում է, որ Տերը ողորմի իր կրտսերին:
Ես համարձակվում եմ խնդրել Տիգրանին սիրողներին աղոթել նրա համար»,- գրել է Սիմոնյանը։