Տիգրան Ավինյանը հեռացվել է ԱՆԻՖ-ի խորհրդից. հ...

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ստորագրել է հրաման, համաձայն որի՝  Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի (ANIF)  խորհրդում։

Բացի Ավինյանից, դադարեցվել են նաև խորհրդի անդամներ Սոնա Թևանյանի ու Անետա Բաբայանի լիազորությունները։

Մեկ այլ հրամանով՝ Քերոբյանը չի հաստատել ԱՆԻՖ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունը։

Որոշման մեջ նշվում է, որ հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող համախմբված ֆինանսական հաշվետվությունները ճշգրիտ չեն ներկայացնում ընկերության և վերջինիս դուստր ընկերությունների ֆինանսական վիճակը։