Տիգրան Ավինյանը չընդունեց Անդրանիկ Թևանյանի հ...

Երևանի ավագանու այսօրվա՝ նոյեմբերի 19-ի նիստին «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հարց ուղղեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին, թե պատրաստ է արդյո՞ք բանավիճել «Մայր Հայաստան» խմբակցության քաղաքական ղեկավարի՝ Անդրանիկ Թևանյանի հետ:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց, որ չի ընդունում բանավեճի առաջարկը, ապա մեկնաբանեց. «Չեմ ընդունի առաջարկը մի պարզ պատճառով. որովհետև, կարծում եմ, պարոն Գրիգորյանը պարոն Թևանյանի բարձրաձայնած բոլոր հարցերին անդրադարձել է, և կարծում եմ՝ ամփոփիչ պատասխաններ են տրվել բարձրաձայնված բոլոր հարցերին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ավինյանը հայտարարել էր, որ յուրաքանչյուր ֆորմատով պատրաստ է «Ազգային առաջընթաց» խմբակցության քաղաքական առաջնորդի՝ Հայկ Մարությանի հետ բանավեճի ցանկացած ժամի, ցանկացած տեղում: