Տեղո՞ւմ է իրեղեն ապացույց 1 տոննա կոկաինը, թե...

«Ձեր քթի տակից կես միլիոն դոլարից ավել գումար հափշտակվեց»,- ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին դիմելով՝ ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ հավելելով, որ դրա համար նա ոչ մի քաղաքական պատասխանատվություն չկրեց, հրաժարական չտվեց։

Խամոյանը հայտնեց, որ ելնելով կատարվածից, նա դիմել է ՔԿ՝ մեկ այլ գործով իրեղեն ապացույց հանդիսացող 1 տոննա կոկաինի առկայությունը ստուգելու համար։

«Տեղո՞ւմ է իրեղեն ապացույցը, թե մեկ այլ վարչության պետ պարկ առ պարկ իրացրել է այն։ Առաջարկեք որևէ մեխանիզմ՝ տեսնեկու արդյո՞ք 270 մլն արժողությամբ բեռը տեղում է, թե՝ ոչ»,- նշեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։