Ինչպես հայտնի է, քաղաքային իշխանությունն ապօրինի կերպով մանդատից զրկել էր Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին։
«Մայր Հայաստանը» դատական կարգով բողոքարկել է այդ որոշումը։
Հոկտեմբերի 2-ին, ժամը 14:30-ին, ՀՀ վարչական դատարանում (հասցե՝ Գարեգին Նժդեհ 23) տեղի կունենա Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու դատական երկրորդ նիստը։



