
Մայիսի 23-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գրասենյակից։
Տեղի է ունեցել նախնական քննարկում 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի և նախատեսվող քաղաքականությունների շուրջ։