Թաթուլ Մանասերյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Քիչ առաջ ինձ տեղեկացրեցին, որ "Համահայկական ճակատ" կուսակցության նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել է, որ իր կողմից ձևավորած խորհրդին իբր անդամակցում եմ նաև ես։
Հայտնում եմ, որ դա ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև երբևէ որևէ առնչություն չեմ ունեցել նրա կամ իր ձևավորած կառույցի հետ։ Ավելին, երբևէ չեմ շփվել հիշյալ անձի հետ։