Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է շահագրգիռ կազմակերպություններին մասնակցելու տեղեկատվական հանդիպման՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների հայեցակարգային առաջարկների հավաքագրման նախաձեռնությանը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին՝ ժամը 11:00-ին, ԿԳՄՍ նախարարությունում (2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ)։
Հանդիպման ընթացքում կներկայացվեն նախաձեռնության հիմնական ուղղությունները, պահանջները և ակնկալիքները, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի քննարկելու հետաքրքրող հարցերը, հստակեցնելու առաջարկների ներկայացման գործընթացին վերաբերող մանրամասները։
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ info@cultfoundation.am էլեկտրոնային հասցեին ուղարկելով հայտ։
Գրանցման հայտում անհրաժեշտ է նշել՝
կազմակերպության անվանումը մասնակցի(ների) անունը, ազգանունը պաշտոնը կոնտակտային հեռախոսահամար էլեկտրոնային հասցե մասնակցողների քանակը
Ուշադրություն․ հանդիպմանը մասնակիցները պետք է իրենց հետ ունենան անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ)։



