ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ստուգումներ են իրականացվել Վայոց ձորի մարզի տարածքում գործող արտադրական, առևտրային մի շարք կազմակերպություններում և ԱԳԼՃԿ-ներում։
Ստուգումների արդյունքում հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել «Արման և Վահե Կոստանյաններ», «Մոմկա», «Ս․ Ավետյան և ընկերներ» ՍՊ ընկերություններում, ինչպես նաև «Չիմեգ» ՍՊ ընկերության Եղեգնաձորի վաճառասրահում։



