Տեսանյութ. Տպավորություն է ստեղծվում, որ Հայա...
ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը իր էջում գրել է։
«Հայրենիք, թե՞ «կադաստրի թղթով» ցեղասպանություն» թեմայով այսօր հրավիրված հանդիպում-քննարկման ընթացքում խոսել եմ Հայաստանի ու Արցախի առջև ծառացած խնդիրների մասին:
Շեշտել, որ երբ ՀՀ վարչապետը խոսում է Հայաստանի կադաստրի թղթի մասին, դա խիստ վիրավորական է յուրաքանչյուր բանական և գիտակից մարդու համար։ Մենք տասնամյակներ շարունակ ականատես ենք եղել մեր անկախ պետականության ստեղծմանը և կարծում եմ, որ մեր այդ պատմությունն ուրանալն ազգային դավաճանություն է։
Այս 30 տարիների ընթացքում, և արցախյան պատերազմի ընթացքում մեր հայրենիքի սահմանները գծվել են մեր հազարավոր հայրենակիցների արյունով։ Ու այսօր վիճարկել այդ հայրենիքի սահմանների լինել կամ չլինելու հարցը, ինձ համար դավաճանություն է: Հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժանանակ» օրաթերթի համար եղել է տաղանդավոր խմբագիր, սակայն հայ ժողովրդի պատմությունը սեփական նախասիրություններով ու ճաշակով խմբագրելու բարոյական իրավունք որևէ մեկը չի տվել գործող իշխանություններին։