Տեսանյութ. Տպավորություն է, կարծես, դիտորդակա...

Այսօր տեղի է ունեցել հանդիպում ՝ Ռոբերտ Քոչարյանի և Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության ներկայացուցիչների հետ։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում  տեղեկացրեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արման Վարդևանյանը։ 

«Հանդիպմանը մասնակցել է նաև նախընտրական շտաբի կենտրոնական նախընտրական շտաբի պետք պարոն Գևորգյանը, նաև ես և իմ գործընկերը։ Հանդիպման ընթացքում նախագահ Քոչարյանը ներկայացրել է այն մտահոգությունները, որոնք առկա են։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ներկայացվեց մեզ նախնական հաշվետվությունը, որը իրենք հրապարակել են»,- ասաց Վարդևանյանը։

Նրա խոսքով ՝ հաշվետվությունում ոչ մի բառ չկար ՀՀ-ում տիրող իրական իրավիճակի մասին։ Միևնույն ժամանակ Վարդևանյանը փաստեց՝ քարոզարշավը մեկնարկելուց հետո իշխանության կողմից ատելության խոսք է տարածվում, որին պետք է արձագանքի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, այդ թվում ՝ արտահերթ զեկույց ներկայացնելով։ Սակայն, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից պատասխան, որ նման գործողություն չի նախատեսվում կատարել։

Մանրամասն՝ տեսանյութում։