Տեսանյութ․ Շիրակի փողոցի 66 շենքի մուտքերը աղ...

Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է․«Այսօր Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությանն են դիմել Շիրակի փողոցի 66 շենքի մի խումբ բնակիչներ։ Կադրերից էլ հասկանալի է դառնում, որ շենքի մուտքը աղետի գոտի է հիշեցնում։ Բնակիչները ահազանգում են, որ տարվա մեջ կոյուղագծերը նորմալ աշխատում են ընդամենը 10-15 օր, որովհետև հիմնականում խցանված են և կոյուղագծերի ողջ պարունակությունը բակում հոսում է, որտեղ մանկահասակ երեխաներ են քայլում, խաղում։ Էպիդեմիոլոգիական վիճակի վտանագվորությունը հատում է հնարավոր թույլատրելիի սահմանը»։