Շիրակի մարզում՝ մարզպետարանի դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում գերեվարված և անհայտ կորած զինծառայողների հարազատներ: Նրանք փակել են մարզպետարանի հարակից փողոցները և պահանջում են անհապաղ հանդիպում Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ: Նրանց զայրացրել է Ալեն Սիմոնյանի Աղմկահարույց խոսքը գերիների վերաբերյալ:



