Տեսանյութ. Սևջուր գետը հունից դուրս է եկել և...

Արմավիրի մարզով անցնող Սևջուր գետը, որը հոսում է Մեծամոր գյուղով, մարտի 25-ին հունից դուրս է եկել և վնասել է համայնքի բնակիչների բերքը: 

Համայնքի բնակիչ Մհեր Սմոյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ գետի հունը բարձրացել է մոտ 2,5-3 մետր և վնասել է 2000 քառ. մետր կաղամբը, որի պատճառով մոտ 1 մլն դրամի վնաս է կրել: Ըստ բնակչի համայնքում գետի հունի բարձրացման պատճառով այլ կան նաև այլ տուժողներ: