Նիկոլ Փաշինյանը իր վարչապետության 2,5 տարիների ընթացքում երբեք էլ աչքի չընկավ նրբաճաշակությամբ, կոկիկությամբ։ Ի տարբերություն Կարեն Կարապետյանի, ով հայտնի է որպես լավ ճաշակ ունեցող ու կոկիկ անձնավարություն, Փաշինյանը ավելի շատ հայտնի դարձավ իր փնթիություններով եւ պատահական չէ, որ նրան երբեմն հենց այդպես էլ հանրային-քաղաքական տարբեր հարթակներում, սոցցանցերում անվանում են՝ «Փնթի»։
Սա որքան էլ անձնական որակ է մարդու մոտ, սակայն նաեւ քաղաքական որոշակի տեխնոլոգիական բաղադրիչ ունի։ Եկեք տեսնենք, թե ովքեր են նրա աջակցող զանգվածի հիմնական մասը՝ թեկուզ «ֆեյքերի ֆաբրիկայի» կամ նրա «ֆանատների» մակարդակում։ Դրանք հիմնականում միջակ կամ միջակից էլ ցածր քաղաքական հասունություն ունեցող, ցածր սոցիալական վարքագծի տեր մարդիկ են:
Ու այդ ողջ գորշ զանգվածը ի դեմս Փաշինյանի տեսնում է իր կուռքին, քանի որ վերջապես իրենց նման մեկը հասել է մեծ հաջողության եւ Փաշինյանի մեջ ամեն մեկը ենթագիտակցաբար տեսնում է հենց իրեն։
Հիշենք անամոթաբար տղամարդու հայհոյանք գրող տնային տնտեսուհիներին, որոնք բավական տարիք ունեն, ընտանիքի ու թոռան տեր, անգրագետ այն զանգվածին, որը նույնիսկ լատինատառ կամ կիրիլիցայով գրելու հարցում խնդիր ունի եւ համեմատենք Փաշինյանի մի քանի գրառումների հետ, որոնք բազմաթիվ անգամներ խմբագրվում են, որպեսզի սխալներն ուղղվեն հենց ֆեյսբուքում, իսկ «Ֆեյսբուքը» այդ խմբագրումները արխիվացնում, պահպանում եւ ցուցադրում է։
Այս ամենը հերթական շտրիխն է, որը գալիս է ամբողջականցնելու սեփական ժողովրդի վրա զենք պահելու ընդունակ «ժողվարչապետի» կերպարը։



