Նիկոլ Փաշինյանի աջակիցները հավաք են կազմակերպել Կառավարության դիմաց։
«Ես կռվել եմ, մինչև վերջին պադրոնը խփել եմ, չեն բերել, պադրոնը պրծել ա, թողել եկել եմ տուն, մնայի մեռնեի՞, հոկտեմբերի 8-ին գնացել եմ, հոկտեմբերի 24-ին հետ եմ եկել», - լրագրողներին ասաց նա՝ նշելով, թե Ջաբրայիլում է կռվել։
Վարչապետի աջակիցն ասաց, որ սոված-ծարավ, «անտերուդուս» մնացել են Արցախում։
«Մեր մոտ հանձնված տարածք չի եղել, մենք սաղ կրվել ենք», - ասաց նա։
Լրագրողի դիտարկմանը, թե հանձնված տարածք ասելով՝ նկատի ունի Քարվաճառը, Փաշինյանի աջակիցն արձագանքեց. «Քարվաճառը Ջաբրայիլն ա»։



