Տեսանյութ. Քաչալ անտեր, Քելբաջարը մերն ա եղել...

Օրերս իր հարցազրույցներից մեկում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշել էր, որ Քելբաջարը մերը չի եղել. «Կարո՞ղ է ամբողջ Հայաստանում կա մեկը այդքան դուխով, որ ամբողջ աշխարհին ասի՝ Քելբաջարը մերն է եղել: Ամբողջ աշխարհն ասել է՝ Քելբաջարը քոնը չի, տղա ջան, արագ-արագ հետ տուր: Դու էլ խելոք-խելոք պետք է հետ տայիր վաղ թե ուշ»:

Լրագրող, վավերագիր Աշոտ Գևորգյանը Politik.am-ի հետ զրույցում անդրադարձ է կատարել Հովիկ Աղազարյանի այդ հայտարարությանը.«Ես ասում եմ, քաչալ անտեր, Քելբաջարը մերն ա եղել:Քոնը չի եղել հաստատ»,-ասաց Գևորգյանը:

Մանրամասները՝ տեսանյութում