Տեսանյութ. Պետք ա գնաս, որ Սահմանադրական դատա...

Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտարարում է, թե ինքը ԲԴԽ-ում զրկվել է ապացույց ներկայացնելու իրավունքից։

Ռուբեն Վարդազարյանը մամուլի ասուլիսի ընթացքում ձայնագրություն է հրապարակել, որում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը խոսում է Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի մասին։

Նա նշեց, թե ինքը ԲԴԽ-ի՝ հունիսի 16-ի նիստին չի ներկայացել, քանի որ առողջական խնիդրներ է ունեցել, իսկ, երբ ներկայանար, միջնորդելու էր, որ նիստը լինի դռնփակ։

«Ես պատրաստվում էի հրապարակել մի ձայնագրություն, որից ես զրկվել եմ», - ասաց նա ու այսօրվա ասուլիսի ժամանակ հրապարակեց ձայնագրությունը։

Ըստ նրա՝ այդ ձայնագրությունից պարզ կդառնա, թե ինչու է ինքը դարձել թիրախ, թե ինչու է քաղաքական որոշում կայացվել, որ ինքը չպետք է աշխատի ԲԴԽ նախագահի պաշտոնում։

Ձայնագրությունը կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին. զրուցում են ինքը, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։

Ձայնագրությունում առկա է 18+ բառապաշար։