Տեսանյութ. Պատվաստանյութի ներդիրի մեջ գրված է...

«Երբ առողջապահության նախարար Ավանեսյանը գնում է կատավարության նիստ և լացակումած ձայնով դժգոհում մի խումբ անձանցից , ուզում եմ շեշտել, որ միակ խանգարող հանգամանքը ՀՀ-ում իրենց սխալ և սուտ մոտեցումներն են ։ Ասում են հղիներին հակացուցումներ չկա, այն ինչ պատվաստանյութի ներդիրի մեջ գրված է, որ կա , հարց է առաջանում՝  ի՞նչ բարոյական իրավունքով են այս շենքում գտնվող անձինք  ժողովրդին ուղղորդում առողջության ծանր վնաս հասցնելուն»,- կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ նշեց իրավաբան  Էմիլ Մարկոսյանը։

Ի դեպ, Առողջապահության նախարարության դիմաց այսօր  բողոքի ակցիա էին կազմակերպել   մի խումբ քաղաքացիներ ու հանրային գործիչներ՝  առողջապահության նախարարի հայտնի հրամանը վերանայելու, չեղարկելու պահանջով․ ըստ այդ հրամանի  նախատեսվում է կամ պատվաստվել, կամ ամսական 2 անգամ ՊՇՌ թեստ հանձնել:

Մանրամասները՝ տեսանյութում։