Տեսանյութ․ «Նոր տարում արագացնելու ենք ռուսակ...

Մոսկվայում ընթանում է ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ասուլիսը։ Լավրովը, մասնավորապես, հայտարարել է. «Քննարկեցինք մեր հարաբերության ողջ սպեկտրը, երկկողմ և բազմակողմ հարաբերությունների բոլորը հարցերը։ Քննարկել ենք մշակութային փոխգործակցության հարցեր, նոր ռուսական դպրոցների բացման հարցերը, դասագրքերի ու մշակութային ձեռնարկների փոխանակմանը վերաբերող խնդիրները։

Ընթացիկ տարում համաձայնել ենք ավելացնել մեր ջանքերը՝ կապված Հայաստանում ռուսական դպրոցների ավելացման հետ։ Կաշխատենք նաև երիտասարդների փոխանակման ծրագրերի շուրջ։ Մենք տեսնում ենք Արևմուտքի երկրների անթաքույց ջանքերը՝ «թշնամացնելու» Ռուսաստանին և Հայաստանին՝ իրենց աշխարհաքաղաքական նպատակներից ելնելով»։