Ադրբեջանը շարունակում է ամենակոպիտ ձեւով խախտել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը՝ դրանով իսկ իրեն հակադրելով միջազգային հանրությանը։ Այս մասին հուլիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Ընդ որում, նրա խոսքով, միջազգային հանրությունը ողջունում է Բաքվի նման պահվածքը, ինչից կարելի է ենթադրել, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ձեռնտու է նաեւ խոշոր աշխարհաքաղաքական խաղացողներին։ «Նա նաեւ ձեռնտու է հասարակության այն շերտերին, որոնք Հայաստանում բավական ակնհայտ թուրքամետ դիրքորոշումներ ունեն»,- ասաց Ալավերդյանը։



