Տեսանյութ․ Մեր մոտ երեք զինվորական է, բոցից ե...

Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն ընդունվել է 3  զինվորական. Երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, մեկը՝ այրվածքաբանության բաժանմունքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Այրվածքաբանության ազգային կետրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը:

Նրա խոսքով, վերակենդանացման բաժանմունքում գտնվողների վիճակը գնահատվում է ծանր, այնտեղ կա նաև շնչուղիների այրվածք:

«Նրանք գտնվում են վերահսկողության տակ, կատարվում են վիրակապություններ: Նախնական ախտորոշումը և ծանրության աստիճանը որոշվել են: Երրորդ զինվորի վիճակը ավելի կայուն է, բավարար: Նրա մոտ ստորին վերջույթների այրվածքներ են՝ բոցով»,-ասաց նա: