
Եթե հնարավոր լիներ, իհարկե, կտեղափոխեր: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով նախարարության ավիացիայով Արցախից հիվանդների տեղափոխությանը:
«Ինչ վերաբերում է, թե ինչ է անում առողջապահության նախարարությունը՝ հասցեագրելու այն բոլոր խնդիրները, որոնք առաջացել են Արցախում, և այն բնակչությանը, ովքեր հիմա տեղակայված են Գորիսում և չեն կարողանում տուն հասնել. մենք ուժեղացրել ենք Գորիսի բժշկական կենտրոնի ողջ ծառայությունների սպեկտորը և իհարկե, բոլոր հնարավոր միջոցներով փորձում ենք կարիքները հասցեագրել»: