Տեսանյութ. Հիմա ՀՀ-ում Սահմանադրություն գոյու...

2018-ին ՀՀ-ում այսպես կոչված իշխանափոխությունը ընդհանրապես իրավունքի և Սահմանադրության հիմունքների հետ ոչ մի ընդհանուր կապ չուներ: Դիմադրության շարժման երթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«ՀՀ Մայր օրենքը՝ Սահմանադրությունը, իր մեջ պարունակում է մի շատ կարևոր արտահայտություն՝ ՀՀ խորհրդարանի պատգամավորն անկախ է, ունի ներկայացուցչական մանդատ և ինքը պետք է գործի իր կամքի և համոզմունքի հիման վրա: Այսինքն ԱԺ պատգամավորի համոզմունքը չի կարող ձևակերպվել բռնի կերպով, բայց ինչ տեղի ունեցավ 2018-ին. հայտնվեց մեկը, ով հայտարարեց, որ կամ ինքը կլինի վարչապետ, կամ ՀՀ-ն ղեկավար չի ունենա: Սա արդյոք սահմանադրական կարգավորումների շրջանակներում է, իհարկե, ոչ»: 

Ավելին՝ տեսանյութով: