Այսօր բնակարանների տրամադրման խնդրով թոշակի անցած մի խումբ սպաներ հավաքվել էին կառավարության դիմաց, քանի որ հիմա կառավաությունում քննարկվում են խնդրին լուծում տալու տարբերակները։Արտաշատ քաղաքի բնակիչ սպա Կարեն Ավետիսյանի խոսքով՝ կան 20-25 տարի ծառայության մեջ գտնվող սպաներ, ովքեր այսօր վարձով են ապրում։
Վարչապետը սպաների հետ վերջին հանդիպման ժամանակ խնդրին լուծում տալու համար խոստացել է 1 մլդ 5մլն դրամ հատկացնել․ «Արտաշատում բնակարան գնելու համար մոտ 20 հազար դոլար է անհրաժեշտ, սակայն պետությունը ինձ 5-6 մլ-ով կաջակցի։ Մեր պահանջ այն է, որ եթե նախկինում Պն-ի զինծառայող սպաներին նորակառույց շենքերում տրվել է 1400-1500 բնակարան, թող մեզ էլ բավարար գումար հատկացնեն, որպեսզի մենք էլ կարողանանք 20 տարի արժանապատիվ ծառայութուն անցկացնելուց հետո բնակարանի տեր դառնանք։ Մենք ռազմական ուսումնական հաստատությունների առաջի շրջանավարտներն ենք, երկրի անվտանգության թիվ 1 երաշխավորը, եթե հակառակորդի կողմից որևէ ոտնձգություն եղավ, մենք ենք կանգնելու առաջնագծում »- ասում է Կարեն Ավետիսյանը։Թոշակառու սպան նաև ավելացրեց՝ դեկտեմբեր ամսվա տվյալներով խոսքը 1141 սպայի մասին է, սակայն հիմա որոշները նույնպես զորացրվել են։



