Տեսանյութ․ Հայաստանի իշխանություններն ասացին,...

Հայաստանի իշխանություններն իրենց դիրքորոշումը հայտնել են, եւ այս տեսանկյունից նրանք ցուցաբերում են ֆինանսական, իրավական աջակցություն, նրանք ասել են, որ ավելին անել չեն կարող։ «Արցախի շրջափակման մեկ ամիսը» թեմայով Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ այս մասին ասաց Արցախի Հանրապետության պետական ​​նախարար Ռուբեն Վարդանյանը։

Նա շնորհակալություն հայտնեց՝ միաժամանակ նշելով ավելի շատ ուղղություններով օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։ «Հայաստանի իշխանություններն ազնվորեն ասացին, թե ինչով կարող են օգնել։ Կան մի քանի լուրջ խնդիրներ։ Դրանցից մեկն այն է, որ Հայաստանում մարդիկ 100 տոկոսով չեն հասկանում, թե ինչ է նշանակում ներկայիս շրջափակումը։ Սա պետք է հասցնենք մարդկանց»,- ասաց Վարդանյանը։