«Ամենացավալին այն է , որ Ալիևի սպառնալիքները մեզ համար սովորական են դառնում և ամենավատը՝ դրանց չպատասխանել է։ Փաստացի ունենք մի իրավիճակ, որ համարժեք արձագանք էդպես էլ չնկատեցինք։ Հայաստանը չունի՞ ասելիք, համամի՞տ է այդ պահանջներին»,- «Ինչպես Հայաստանն արձագանքեց Ալիևին» խորագրով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանը։
Տոտալ անտարբերությունն ասվածն ըստ նրա միֆ է, իրականում հասարակության մոտ տագնապային իրավիճակներ կան․ « Հասրաակությունն առաջնորդվելու կարիք ունի, նախաձեռնող խմբերը պետք է հստակ քաղաքական առաջարկներով հանդես գան»,-ասաց Շաքե Իսայանը։ Խոսելով մեզանում մտարածվող հակառուսկան քարոզի մասին , նախկին պատգամավորն ասաց․ « Հակառուսականություն քարոզելը դարձրել են մոդայիկ, բայց այդ ալիքաձև մոդան գալիս է, անցնում ու գնում․ գիտակից հասարակությունը շատ լավ հասկանում է, որ այսօր արցախցիների ֆիզիկական գոյությունն ապահովում է ռուս խաղաղապահը»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։



