Տեսանյութ. Գտեք տարբերակ բացատրելու՝ ինչ են ո...

Ես իսկապես չեմ հասկանում այս մեղադրանքի էությունը, շատ դրվագներ կան, բայց փաստաբանը շեշտեց կարևորները: Այս մասին դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Ինձ համար բովանդակությունը պարզ չէ, գտեք տարբերակ բացատրելու, թե ինչ են ուզում ինձնից: Նկարագրված չէ, թե ինչը պետք է ես չանեի, կամ հակառակը՝ ինչ պետք է անեի: Երբ ժամանակը գա, ես կանգնեմ այդ ամբիոնի մոտ, ես ասելու եմ՝ ինձնից ինչ եք ուզում»,-ասաց նա: Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստի ընթացքում դատախազները ներկայացրին մեղադրաական եզրակացությունը, ինչից հետո պաշտպանական կողմը հանդես եկավ հայտարարությամբ, որ մեղադրանքը պարզ չէ: