«Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը հունիսի 20-ին տիկնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի հետ քվեարկեց Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում։
Ծառուկյանն ու տիկինն իրենց քաղաքացիական պարտքը կատարեցին Առինջ համայնքի 29/29 ընտրատեղամասում: «Հանուն անվտանգ հայրենիքի և հզոր պետության». այսպես է վերնագրված Ծառուկյանի քվեարկության վերաբերյալ տեսանյութը:



